Համացանցում հայտնվել է Մերձմոսկվայում կործանված Ан-148–ի անձնակազմի անդամների խոսակցությունը։ Երկու օդաչուների խոսակցությունը հրապարակել է 78.ru-ն։ 
 
Կայքում հրապարակված խոսակցությունը կայացել է գետնին բախվելուց մեկ րոպե առաջ։
«ԻՀ»-ն նշանակում է «ինքնաթիռի հրամանատար (Վալերի Գոուբանով), «ԵՕ»-ն` «երկրորդ օդաչու» (Սերգեյ Ղամբարյան), հայտնում է Sputnik գործակալությունը։
ԻՀ-Վերեւ։ Ահա։
ԵՕ. Հիմա-հիմա։
ԻՀ. Իսկ դու ներքեւ։
ԵՕ. Հիմարություն է։
ԻՀ. Ես հասկացա, որ այս էիր ուզում… Դու, հակառակը, ներքեւ։
ԵՕ. Հետո կխոսենք։ Վերահսկում ենք ամեն ինչ։
ԻՀ. Ամեն ինչ լավ է։
ԵՕ. Վերջ, արագությունը կարգավորվեց։
ԱԶԴԱՆՇԱՆ. Արագությունը համեմատել, արագությունը համեմատել։
ԵՕ. Հոպ, հոպ, հոպ։ 390։
ԻՀ. Ո՞ւր ես ներքեւ գնում։ Ինչո՞ւ ներքեւ։ Ո՞ւր։
ԱԶԴԱՆՇԱՆ. Արագությունը համեմատել, արագությունը համեմատել։
ԵՕ. Որովհետեւ լավ…., 200 արագություն,….»
ԱՀԱԶԱՆԳ. Terrain ahead! Pull up! Terrain ahead!
ԻՀ. Վերեւ։
ԱՀԱԶԱՆԳ. Terrain ahead! Pull up! Terrain ahead!
ԻՀ. Վերջ,….
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Մոսկվայի ժամանակով 14։21-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց 7 րոպե անց Օրսկ էր մեկնող Ան-148 ինքնաթիռը կորել էր ռադարների տեսադաշտից։ Քիչ անց պարզ էր դարձել, որ օդանավն ընկել է։ Ինքնաթիռում 71 մարդ էր եղել, որից 65-ը` ուղեւոր։ Բոլորը մահացել էին։