Մարդկանց մի քանի տեսակներ, որոնց հետ պետք չէ կապ ունենալ
Խորհուրդ է տրվում հեռու մնալ ստորև թվարկված մարդկանցից. 
 
1. Նրանց վարքագիծն ուրիշների մոտ այլ է, իսկ երբ առանձին եք այլ է:
 
2. Նրանք հաճախ են ստում ցանկացած առիթով ու հրաժարվում են ընդունել դա, ինչպես նաև թաքցնում են իրենց բնավորության թերություններն ու մոլորեցնում Ձեզ:
 
3. Նրանք միշտ փորձում են համոզել, որ միայն պետք է իրենց հավատալ: Հաճախ Ձեզ ու Ձեր ընկերներին միմյանց դեմ են տրամադրում:
 
4. Նրանք չափազանց եսասեր են ու մնում են Ձեր կողքին միայն իրենց նպատակներին հասնելու համար:
 
5. Նրանք շատ հաճախ են փոխում իրենց վարագիծը՝ մեկ կարող են լինել շատ բարի ու կամեցող, մեկ կարող են լինել շատ սառն ու դաժան:
 
6. Ձեր միջև ծագած անգամ ամենաաննշան վիճաբանության մեջ նրանք միշտ փորձում են հաղթել ու ապացուցել իրենց արդարությունը:
 
7. Ձեզ հետ հարաբերություններում նրանք չափից շատ են խնդրում ու վերցնում՝ փոխարենը ոչինչ չտալով:
 
8. Ցանկացած իրավիճակում իրենք իրենց երբեք մեղավոր չեն զգում: Նրանք միշտ զոհի դերում են: