Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման մասնակի կասեցման նախագիծը:
 
Խոսքը վերաբերում է մարտի 1-ին ուժի մեջ մտած որոշմանը, որով բոլոր այն դեղերը, որոնք արտադրողի կողմից մակնշված էին որպես դեղատոմսով դուրս գրման ենթակա, պարտադիր պետք է դուրս գրվեին դեղատոմսով։ 
Подробнее: https://shabat.am/am/article/170635/Deghatomsov-degher-vacharelu-oroshman-nakhagitsy