Մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Ալավերդի–Վրաստանի սահման ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Ախթալա քաղաքի բնակիչ, 34-ամյա Կարեն Անանյանի վարած Opel մակնիշի 06 ՏS 948 համարանիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 28-ամյա Սեյրան Շավինյանի վարած BMW մակնիշի 35 GU 380 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով Opel-ի ուղևորներ, Ախթալա քաղաքի բնակիչներ, 3-ամյա Գոռ Անանյանը, 32-ամյա Սյուզաննա Անանյանը, 34-ամյա Արմինե Ալեքսանյանը տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:
 
Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել են ճանապարհի փոսերը, որոնք առաջացել են դեռևս 2017 թ.-ի մայիսին, երբ ապառաժ քարերի թափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր։