Մարտի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցում 25-ամյա Անի Մարտիրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 DR 899 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: