Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում ձեռբակալել են տղամարդու, ով կտրել է իր 19-ամյա որդու ձեռքը՝ պոռնոյով տարվելու համար: Նշվում է, որ 45-ամյա Մուհամեդ Կայում Կուրեյշին կատաղել է՝ հայտնաբերելով, որ որդին՝ Հալեդը, շատ ժամանակ է անցկացնում մեծահասակների տեսանյութեր դիտելու վրա:
 
Ընտանիքի ղեկավարը հետագայում հայտնել է, որ նմանատիպ կախվածությունն անդրադառնում էր ոչ միայն որդու մասնագիտական ձեռքբերումների, այլև ինքնազգացողության վրա: 
 
Փորձելով «բուժել» որդուն՝ Կուրեյշին ամենածայրահեղ միջոցին է դիմել՝ մսագործի դանակով կտրելով որդու աջ ձեռքը:
 
Այժմ տուժածը գտնվում է հիվանդանոցում: Բժիշկների ենթադրում են, որ դժվար թե կհաջողվի կարել կտրված վերջույթը և վերականգնել շարժողական գործառույթը:  
 
Աղբյուր՝ shabat.am