
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից։
Մարտի 2-ին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել էր Գարեգին Մելքոնյանը և նշանակվել Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: