life.tert.am-ը գրում է. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համարվում է շոու բիզնեսի ամենահաջողակ ու հարուստ կանանցից մեկը, որը Keeping Up With The Kardashians իրապատում շոուի և KKW Beauty կոսմետիկ պարագաների բրենդի շնորհիվ կարողացել է 200 մլն դոլարի հարստություն դիզել:
 
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 37-ամյա աստղն իր պաշտոնական կայքում պատմել է՝ ինչ հատկանիշների շնորհիվ է կարողացել նման ունեցվածքի տեր դառնալ:
 
«Թեկուզ հաջողության համար որևէ բաղադրատոմս չկա, այնուհանդերձ՝ ես հանգել եմ այն համոզմանը, որ հետևյալ սկզբունքների շնորհիվ եմ կարողացել կառուցել իմ բիզնեսներն ու իրագործել երազանքներս: Աշխատանքից ուշանալը, չներկայանալը կամ աշխատանքը չանելը որևէ արդարացում չի կարող ունենալ: Մարդիկ բազմաթիվ կողմնակի գործեր ունեն, ուստի՝ եթե ինչ-որ բան հանձն եք առնում, ապա պետք է ճշտապահ ու հարգալից լինեք»,-գրել է Քարդաշյանը՝ ընդգծելով, որ հաջողության գրավականներից մեկն աշխատանքը սիրելն ու այն հաճույքով անելն է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում