Տեղեկությունները, թե ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հեռացել է կյանքից, սուտ են: Նման խոսակցություններ Երեկ՝ մարտի 6-ին, տարածել էր ռուսական moscow24.net-ը: Քիչ առաջ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը նշեց, որ դերասանի հետ ամեն ինչ կարգին է:
 
Սողոմոնյանն ասաց, որ հենց այս պահին գնում է Ջիգարխանյանի թատրոն՝ նրա հետ հանդիպման: Նոր ներկայացման պրեմիերա է սպասվում, եւ այսօր Ջիգարխանյանը ներկա է լինելու փորձին:
 
Այն պահից ի վեր, ինչ Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ նախկին կնոջ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ սկանդալ է ծագել, ռուսական լրատվամիջոցներում պարբերաբար հակասական տեղեկություններ են հայտնվում Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին: Ժամանակ առ ժամանակ տարբեր կայքեր գրում են, թե նա հիվանդանոցում է, ծանր վիճակում է: Ամեն անգամ Արթուր Սողոմոնյանը հերքում է այդ լուրերը: