Կար ժամանակ, երբ նման հարցեր բարձրացնում էին մեր մտավորականները։ Հիմա նրանք լռել են։ Ու երբ հազարից մեկ մի ազնիվ մտավորական բարձրաձայնում է, զարմանում են բոլորը՝ բա ո՞նց կլինի․․․ Մարդիկ չեն սպասում, որ իրենց հարցի մասին կբարձրաձայնի մտավորականը։ Ինչքա՜ն են իրարից հեռացել, խորթացել․․․
 
Ոչ միայն հանրությունը, իշխանությունն էլ պիտի փայփայի, որ համատարած մթության մեջ լույս առկայծի։ Մութը տարածվելու ուժ ունի, լույսը՝ հույսի, ապրելու։
 
Գայանեի ֆեյսբուքյան մտահոգությունը երկրի համար է, որի մեջ մտնում է և՛ժողովուրդը, և՛ իշխանությունը։
 
Gayane Paytyan
 
Հայոց իշխանավորներ, դուք քնում ու զարթնում եք էս ժողովրդի մաման լացացնելու մոլուցքո՞վ։ Խպիպի դեմ 1500 դրամանոց Մերկազոլիլի համար 15.000-ոց անալիզ պարտադրելս ո՞րնա Մարդն էտ դեղը 10 տարիա խմումա ու դրանովա ապրում։ Լրիվ եք գժվել, թե՞ լաբորատորիաների հետ պետական մակարդայով փայ եք մտել...