Մարտի 6-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում կին վարորդը Nissan մակնիշի 22 RA 221 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Range Rover մակնիշի B 509 CO 126 ռուսական համարանիշի, ГАЗ 3110 մակնիշի 35 GD 002 համարանիշի ավտոմեքենաներին, այնուհետև թիթեղյա ցանկապատին և հայտնվել ճամփեզրին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: