Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում կներկայացնի Սևակ Խանաղյանը: Բնականաբար նա ուշադրության կենտրոնում է։
 
Հանրային ուշադրության կենտրոնում լինելը հաճելիության հետ մեկտեղ իր մութ երանգներ ունի։ Միշտ չէ, որ հաճելի է, երբ քո ամեն շարժը տեսնում, խոսքը լսում, մեկնաբանում են։ Հանրային ճանաչումն ինչքան մեծ է լինում, այնքան մանր կետերն ավելի լավ են երևում։ Գործում է խոշորացույցով նայելու մեխանիզմը։
 
Արդեն որերորդ գրառումն եմ ստանում՝ Սևակն ասում է, որ իր համար թանկ է ծնված վայրը, հետաքրքիր է, վերջին անգամ ե՞րբ է եղել իրենց գյուղում։
 
Ինձ համար անսպասելի չեն նման հարցերը, անսպասելի կլինեին, եթե մարդկանց մոտ նման հարցեր չառաջանային։ Այդ պատճառով նման հարցերի նկատմամբ ուշադիր եմ լինում։
 
Սևակը կամ ինչպես նրան կոչում են մտերիմներն ու ընկերները՝ Սևան, ծնվել է Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում։ 7-րդ դասարանում Սևակն իր ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան:
 
Հիշու՞մ է իր գյուղը, ընկերներին, համագյուղացիներին, երբևէ այցելու՞մ է, թե՞ մեծ քաղաքները խժռել են նրան։ Այդ հարցով զրուցում եմ Սևակի համագյուղացու, գյուղի անցուդարձին լավատեղյակ մարդու, ավագանու անդամ Վահան Փեթակյանի հետ։