Երեկ՝ մարտի 6-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող արագ սննդի կետերից մեկում։ 
 
shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կասյան փողոցի թիվ 1/61 հասցեում գտնվող Ադիմիր Մկրտչյանին պատկանող արագ սննդի կետում։  
 
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն։
 
Պարզվել է, որ այրվել է կարտոֆիլի ֆրի պատրաստող ավտոմատ սարքը, ջրատաքացուցիչը, էլետրամալուխը և դրա արդյունքում էլ ջերմահարվել են դուռն ու կենցաղային այլ իրեր։