Այսօր՝ մարտի 7-ին, Երևանի Ճանապարհային Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, տեղափոխվածներից 27-ի վարորդները ավտոմեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում, իսկ մի մասն էլ չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, մի մասն էլ ավտոմեքենաները վարել են՝ չունենալով վարորդական իրավունքի վկայական։
 
Ճանապարհային Ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում էլ նրանց տրանսպորտային միջոցները կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։
 
Երեկվա օպերացիայի նշանաբանը եղել է «Գարնանամուտ», ու դրա արդյունքում «ոսկե» երիտասարդներն իրենց «գոլդ» համարանիշներով «գոլդ» ավտոմեքենաներով «գաի պլաշչադկան վերածել էին ծաղկի բուկետի»։