shabat.am-ը գրում է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու FIFA-ի ղեկավար Ջիաննի Ինֆանտինոն իրենց ֆուտբոլային հմտություններն են ցուցադրել Կրեմլի կանաչ սենյակում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: 
 
Այդ կադրերը ներառվել են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակված տեսաֆիլմում, որում անգլիացի Ուեյն Ռունին, բրազիլացի Ռոնալդուն, մեքսիկացի Խորխե Կամպոսը, նիգերիացի Ջի Օկոան, ավստրալացի Հարրի Քյուելը, ճապոնացի Հիդետոշի Նակատան և այլ ֆուտբոլային աստղեր ցույց են տալիս իրենց հմտությունները: 
 
«Նույնիսկ FIFA-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն են մասնակցել են տեսանյութի պատրաստմանը և մի քանի հնարք կատարել»,- նշվում է ՖԻՖԱ-ի կայքում: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ սկզբնաղբյուրում