Կիևում` մետրոկայարանի մոտ, ավտոմեքենա է պայթեցվել: Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Facebook-ում Կիևի ոստիկանության մամուլի ծառայությանը:
 
Աղբյուրի հաղորդմամբ, «Լեսնայա» մետրոկայարանի մոտ անհայտ անձը ավտոմեքենա է պայթեցրել նռնակով, ինչի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, նա հոսպիտալացվել է բեկորային վնասվածքներով: 
 
Դեպքի վայր են ժամանել փրկարարները և օպերատիվ-քննչական խումբը: 
 
Պայթյունն իրականացնողի որոնման գործում ներգրավվել են մայրաքաղաքի բոլոր պարեկային ջոկատները և իրավապահները: Հաղորդվում է, որ այժմ պարզվում են հանցագործության բոլոր հանգամանքները:
 
Աղբյուր՝ shabat.am