Չեչնիայում հատուկ ծառայություններից մեկին պատկանող Մի-8 ուղղաթիռ է կործանվել, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Չեչնիայի ուժային կառույցներում աղբյուրի: 
 
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ մահացել են ուղղաթիռում գտնված 9 մարդկանցից 5-ը:
 
Նշված տվյալները, սակայն, դեռևս հստակ չեն: Ուղղաթիռն ընկել է Իտում-Կալինսկի շրջանում գտնվող Խանգիխոյ կիրճը:  
 
Նշվում է, որ փրկարարները դեռևս չեն հասել դեպքի վայր, տուժածների ու մահացածների մասին հստակ մանրամասներ կհաղորդվեն քիչ ուշ: 
 
Աղբյուր՝ shabat.am