«Սոցիալական աշխատողը չի կարող հասկանալ, թե երեխայի փոքրամարմին լինելը թերսնման հետևանք է, թե գենետիկա: Մի բան միայն հստակ է Հայաստանում գրանցվել են դեպքեր, երբ թերսնման հետևանքով երեխաներ են մահացել»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:
 
Մինասյանը նշեց, որ երեխային հարկավոր է ճիշտ սնել և պետք է ապահովել հոգեբանական ճիշտ միջավայր:
 
Մանկաբույժ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, «Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանը նշեց, որ Հայաստանում երեխաների  9 տոկոսը թերսնված է: Բժիշկը ընդգծեց, որ կան թերսնված երեխաներ, որոնք ապրում են ապահով ընտանիքներում:Թեսնումը լինում է նաև ոչ ճիշտ սնվելու հետևանք:Նա նկատեց, որ դեռ վաղ մանկական տարիներից մեր երեխաները չափից շատ քաղցրավենիք են ուտում, ինչը չի կարելի:
 
Vorld Vision Հայաստանի «Վաղ մանկության զարգացման» ծրագրի ղեկավար Կարինե Աբելյանն էլ հավելեց, որ այս առումով պետք է ծնողներին կրթել: Նա նշեց, որ իրենց կազմակերպությունը ստեղծել է ծնողների կրթման կենտրոններ.«Երբեմն մայրը  կարող է խնձորը վաճառել և փոխարենը երեխային «կոկա-կոլա»  կամ չիփս գնել»,-ասաց Աբելյան
 
Safe the children հայաստանյան գրասենյակի երեխայի պաշտպանության փորձագետ Գրիգոր Գրիգորյանցն էլ նկատեց, որ Հայաստանում ավելացել են երեխայի պաշտպանության և աջակցության կենտրոնները և դա խրախուսվում է կառավարության կողմից:
 
Աղբյուր՝ henaran.am