Սան Ֆրանցիսկո-Բոյսա թռիչքի ժամանակ United Airlines ավիաընկերության ինքնաթիռի ուղևորուհին փորձել է նետվել օդանավից՝ «Ես Աստված եմ» բղավելով: Այս մասին հայտնում է CBS-ը:
 
Նշվում է, որ ուղևորուհին նետվել է դեպի ինքնաթիռի վթարային դուռը և փորձել է բացել այն: Ուղևորները կանգնեցրել են նրան՝ նստեցնելով իր տեղը:
 
Նա շարունակ փորձել է հետ գնալ դեպի դուռը՝ բղավելով «Ես որևէ տեղեկություն չունեմ:
 
Մենք վայրէջք ենք կատարել Բոյսայում 15 րոպե առաջ»:
 
Ինքնաթիռի վայրէջքից հետո կարգազանց ուղևորուհուն դիմավորել են շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: Այժմ նա գտնվում է հոգեբուժական բաժանմունքում:    
 
Տեսանյութն՝ այստեղ