Tert.am Life-ը գրում է. Դերասան Բեն Ավետիսյանի գործունեության մեջ նոր էտապ է սկսվում։ Նա իրեն փորձելու է ուսուցչի դերում։ Դերասանը, ով այս փուլում նկարահանվում է «Երևի» հեռուստասերիալում, Tert.am Life–ի հետ զրույցում պատմել է ինչպես նոր աշխատանքի ու մտավախությունների, այնպես էլ նոր դերի ու տարբերվող կերպարի մասին։
 
Դասավանդելու որոշումը Բենին հեշտ չի տրվել։ Ասում է` դասավանդելու հնարավորություն վաղուց ուներ, սակայն հետաձգում էր դա մի շարք մտավախությունների պատճառով։ Երևանի ստուդիաներից մեկում Բենը դասավանդելու է դերասանի վարպետություն։
 
«Երկու տարուց ավելի է, այս թեման  կար, սակայն որոշում չէի կայացնում։ Մտավախությունս մեծ էր։ Հասկանում եմ, որ հնարավոր է ունենամ ուսանողներ, որոնք, գրեթե, իմ տարիքին են, սակայն ես չեմ փորձելու իրենց դարձնել դերասան, որովհետև ինքս դեռ ինձ կայացած դերասան չեմ համարում, ինքս էլ շատ բան ունեմ սովորելու, ուղղակի օգնել երեխաներին, ովքեր սիրում են արվեստը, ընդունվել Թատերական ինստիտուտ։ Ինչ–որ առումով սա կարելի է համարել նախապատրաստական կուրս։ Ես չեմ դասավանդելու զուտ դասավանդելու կամ համբավ ձեռք բերելու համար»,– շեշտեց Բենը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում