Մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ, 39-ամյա Արմեն Ավետիսյանի վարած Opel Vectra մակնիշի 05 ԼՕ 516 համարանիշի և Մաստարա գյուղի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Հարությունյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 MM 107 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 41-ամյա Անդրանիկ Ներսիսյանը, 27-ամյա Վոլոդյա Պետրոսյանը, 24-ամյա Տիգրան Սերոբյանը և 06-ի ուղևորներ, Մաստարա գյուղի բնակիչներ, 21-ամյա Աբել Հակոբյանն ու 21-ամյա Խաչատուր Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
 
Վիրավորներից 2-ը պայմանագրային զինծառայողներ են: