Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Կենտրոնական փողոցում 9 տարեկան երեխան ընկել է Ողջի գետը:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ կժամանեին Կապանի հրշեջ-փրկարարները, քաղաքացիները գետից դուրս են բերել 9-ամյա Գևորգ Մարտիրոսյանին, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Կապանի բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել, իսկ հետո տեղափոխել Կապանի հիվանդանոց:
 
Նշված հիվանդանոցից  հայտնել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում՝ շնորհիվ քաղաքացիների, ովքեր ճիշտ ժամանակին երեխային դուրս են բերել գետից:
 
Երեխան իր դասընկերոջ՝ Ալեն Բաղդասարյանի հետ այցելել են Հալիձորի բերդ կոչվող հատված՝ մանուշակներ հավաքելու, որտեղ էլ Գևորգը սայթաքել և ընկել է գետը: 
 
Գետը մի քանի մետր երեխային քշել տարել է և արդեն 14 շենքի մոտ կանայք նկատել են երեխային և օգնության են կանչել տղամարդկանց, ովքեր էլ կարողացել են փրկել երեխայի կյանքը, ով, սակայն, մարմնական վնասվածքներ է ստացել և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: