
-Ինչու՞, ՄԱՄ։
-Ինչպե՞ս կարող եմ քնել, երբ գիտեմ, որ դու սահմանին կանգնած անքուն մեր անդորրն ես հսկում։
-Մամ ջան ինչի քի՞չ է եղել, երբ դու անքուն գիշերներ ես անցկացրել, հիմա հերթը իմն է, հանգիստ քնիր․․․
Սիրում եմ քեզ մամ․․․
Vrej Gabrielyan
Այս փոքրիկ գրառումը սև լուրի տակ էր։ Ուրիշ ոչինչ։
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: