
Մարտի 6-ին Արմավիր բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքից Ոստիկանության Արամվիրի բաժին հայտնել են, որ 13-ից 14 շաբաթական հղիությամբ իրենց մոտ է տեղափոխվել Ժ. Ռ.-ն:
Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և հետաքննչական բաժանմունքների ծառայողները պարզել են Ժ. Ռ-ի նկատմամբ սեռական գործողություններ կատարող կասկածյալի ինքնությունը:
Նա երեխայի համագյուղացի, 25-ամյա Ա. Ա.-ն է:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ա. Ա-ին հայտնաբերելու ուղղությամբ: