sportal.am-ը գրում է. ՊՍԺ-ի առաջատար Նեյմարը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում՝ Մադրիդի «Ռեալ»-ից կրած պարտությունը: Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողն այդ կարևորագույն խաղում վնասվածքի պատճառով չկարողացավ օգնել իր թիմին:
 
«Շատ տխուր է, որ պարտվեցինք: Սակայն ամենավատն այն էր, որ ես չկարողացա օգնել թիմակիցներիս: Հպարտ եմ, քանի որ մեր թիմն այդ խաղում ներդրեց իր բոլոր ուժերը»,- գրել է բրազիլացին իր ինստագրամյան էջում: