
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ուղերձում ասվում է. «Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ դիմում եմ մեր սիրելի մայրերին, քույրերին, դուստրերին, մեր բոլոր հարազատներին:
Ձեր ջերմությամբ և գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը:
Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:
Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական:
Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում և գլուխ խոնարհում ձեր առջև:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում