sportal.am-ը գրում է.  «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի նկատմամբ «Ռեալ»-ի տարած հաղթանակը (2:1):
 
««Ռեալ»-ը միշտ «Ռեալ» է: Նրանք միշտ լավն են այնպիսի սցենարների ժամանակ, ինչպիսին ՊՍԺ-ի հետ խաղում էր: 
 
Մադրիդն ավելի լավն էր, քան ՊՍԺ-ն», - իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: