«Московский Комсомолец»-ը հայտնում է, որ Մոսկվայի կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել հայազգի տաքսու վարորդ Հրանտ Ալթունյանի և ռեփեր Տիմատիի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ։ Վթարի հետևանքով երգչի ավտոմեքենան այրվել է:
 
«Տղամարդուն անմիջապես մոտեցան «Մերսեդեսի» վարորդին ուղեկցող մարդիկ և մոտ 10 միլիոն ռուբլի պահանջեցին: Կողմերը փոխանակվեցին հեռախոսահամարներով, իսկ հաջորդ օրը Մարտիրոսյաններին (տաքսու տերերին) զանգահարեցին և առաջարկեցին փոխհատուցել վնասը: Զանգահարողներից մեկը ներկայացել է որպես Տիմատիի պահակախմբի ղեկավար: Նրանք պահանջել են 5-10 միլիոն ռուբլի»,- հայտնում է աղբյուրը:
 
Աղբյուրի փոխանցմամբ՝ ճանապարհային երթևեկության կանոններին չհետևելու համար Հրանտ Ալթունյանին 500 ռուբլի տուգանք է նշանակվել, սակայն վարորդի ներկայացուցիչը բողոքարկել է այս որոշումը:
 
Եթե հայ տղամարդը ճանաչվի ՃՏՊ-ի մեղավոր, Տիմատին, լինելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի տերը, կարող է դիմել դատարան՝ պահանջելով փոխհատուցել այրված ամենագնացի վնասը, որը գնահատվում է 8 միլիոն ռուբլի:
 
Աղբյուր՝ life.tert.am