Այսօր՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային օրվա առթիվ Ոստիկանության ծառայողները Երևանում և մարզերում անակնկալներ էին մատուցում կին վարորդներին ու հետիոտներին։
 
Ավանդությի համաձայն՝ ոստիկանները կանանց նվիրում էին ծաղիկներ՝ ցանկանալով բարի օր և անփորձանք երթևեկություն։
 
Այսօր՝ մարտի 8-ին, ՀՀ ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարությամբ կանանց տոնի առթիվ անակնկալներ մատուցեցին նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։
 
Կին վարորդներն ու հետիոտները իրենց շնորհակալությունն էին հայտնում ոստիկանության ծառայողներին ու ասում, որ այս անակնկալն իրենց կյանքում կմնա որպես բարի ու լավ հիշողություն։ 
 
Աղբյուր՝ shamshyan.com