Վիեննայի Երկրորդ թաղամասում չորեքշաբթի երեկոյան դանակով 2 հարձակում է տեղի ունեցել անցորդների վրա, ինչի հետևանքով 4 մարդ ծանր վնասվածքներ է ստացել: Հաղորդում  է Reuters գործակալությունը: 
 
Ոստիկանության խոսնակի փոխանցմամբ`պարզ չէ, թե որն է եղել հարձակումների շարժառիթը:
 
Նա նշել է, որ առաջին հարձակումը տեղի է ունեցել երեկոյան ժամը 7:45-ին: Անհայտ տղամարդը հարձակվել է ընտանիքի՝ հոր, մոր և նրանց 17-ամյա դստեր վրա:
 
Ավստրիայի երեք քաղաքացիները ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքը վտանգի մեջ է, հայտնել է ոստիկանության խոսնակը:
 
Կես ժամ անց տեղի է ունեցել երկրորդ հարձակումը, որի հետևանքով ծանր վիրավորվել է ևս մի մարդ:
 
Երկրորդ հարձակման առնչությամբ ձերբակալվել է Աֆղանստանի քաղաքացի: Այլ մանրամասներ  չեն հաղորդվում:  
 
Աղբյուր՝ shabat.am