Tert.am Life–ը գրում է. Դերասան Կարո Հովհաննիսյանն էկրանային որոշակի դադարից հետո սկսել է նկարահանվել «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում։ Tert.am Life–ի հետ զրույցում Կարոն խոսել է ոչ միայն նոր աշխատանքի մասին, այլև պարզաբանել անձնական կյանքին վերաբերող հարցերը, որոնք վերջին շրջանում լայն քննարկման առարկա էին դարձել։
 
«Սաշի կերպարն առանցքային է լինելու ֆիլմում։ Թե հետագայում ինչ զարգացում  կունենա կերպարը, չեմ ուզում բացահայտել։ Կարծում եմ` այսպես ավելի հետաքրքիր կլինի հեռուստադիտողների համար»,– նշեց նա ու հավելեց, որ Սաշի կերպարը դեռ անելիք ունի ֆիլմում և շուտ չի հեռանա հեռուստասերիալից։
 
Կարոն հեռուստասերիալ վերադառանում է որոշակի դադարից հետո։ Նա նշեց, որ այս դադարը կարող էր և չլինել. «Մինչև Մոսկվա մեկնելս այլ առաջարկներ ունեի, սակայն այդ պահին գործեր ունեի Մոսկվայում։ Իհարկե, կարոտել էի նկարահանման ընթացքը, սակայն դադարի ժամանակ հասցրեցի այլ գործերով զբաղվել, մասնագիտական առումով լիցքաթափվելու հնարավորություն ունեցա և թարմ ուժերով վերադարձա այս ոլորտ»։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում