sportal.am-ը գրում է. «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Մեսութ Օզիլի գործակցության մասին: 
 
«Կարող ե՞ն արդյոք միասին խաղալ Օզիլը և Մխիթարյանը: Դա իհարկե հնարավոր է: Դա կախված է այսպես կոչված «10 համարների» կոնկրետ գործողություններից: 
 
Ֆուտբոլում շատ պատմություններ կան, երբ «10 համարները» միասին են խաղացել: Ժամանակը ցույց տվեց, որ լավագույն խաղացողներն ընդունակ են նման բանի», -  ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում Mirror-ը: