shabat.am-ը գրում է. Դիանա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ուզում եմ շնորհակալ լինել բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատեցին տարիներիս աշխատանքը, շնորհակալ եմ բարձր գնահատանքի համար:
 
Շնորհակալ եմ ընկերներիս, բարի կամեցողներիս, որոնք սրտաբուխ շնորհավորանքներով շարունակում եմ ինձ պարգևատրել, որովհետև նրանցից յուրաքանչյուրի բարի ու անկեղծ խոսքն ինձ համար անգին պարգև է:
 
Իսկ «Char u naxanz» մարդկանց կասեմ հետևյալը․ մոռացել եք անգամ, որ այսօր տոն է, որ այսօր պիտի ձեր մայրերին, քույրերին և կանանց տաք բարություն, ջերմ խոսքեր, փոխարենը ձեր ներսի մաղձը շպրտում եք մի մարդու վրա, ով նույնպես կին է, մայր և դուստր:
 
Եթե իմանամ, որ ձեր մեջ կուտակված թույնն ինձ վրա թափելը կօգնի ձեզ ձեր շրջապատի կանանց մի քիչ ավել երջանկացնել և ուշադրության արժանացնել, պատրաստ եմ ինձ վրա կրել ձեր «ագրեսիան»: 
 
Առավել մանրամասն՝  սկզբնաղբյուրում