Մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի «Վասպուրական» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Volkswagen Touareg մակնիշի 80 ՕՕ 045 համարանիշի և Mercedes մակնիշի 99 MA 959 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բշկական կենտրոն: