Մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան և Սարալանջ փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 35-ամյա Մանուկ Դանիելյանի վարած Honda մակնիշի 35 NG 451 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Միշա Թովմասյանի վարած ГАЗ 66 մակնիշի 216 VV 01 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Honda-ի վարորդ Մ. Դանիելյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 34-ամյա Նոնա Մխիթարյանը, 36-ամյա Էդգար Խաչատրյանը և ГАЗ 66-ի ուղևոր, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 37-ամյա Մկրտիչ Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններից մեկը:
 
Վարորդներից Մ. Թովմասյանը աշխատում է ՀՀ ԱԻՆ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատում, ГАЗ 66-ն էլ հաշվառված է ՀՀ ԱԻՆ հաշվեկշռում:  
 
Վիրավորներից Է. Խաչատրյանը աշխատում է «Ասկե գրուպ» ընկերությունում՝ որպես հերթախոխի պետ:
 
Մ. Թովմասյանը իր գործընկերների հետ մեկնում էին Ծաղկաձոր, որտեղ մոլորվել էր անչափահաս երեխան: