Մոսկվայի «Օխոտնի ռյադ» առևտրի կենտրոնում տարհանում է իրականացվում: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:
 
Ականատեսների խոսքով՝ առևտրի կենտրոնի, ինչպես նաև ռեստորանների այցելուներին բարձրախոսոով խնդրել են հեռանալ համալիրի տարածքից:
 
Ինչպես հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրը, «Օխոտնի ռյադ» առևտրի կենտրոնը տարհանում են պայթյունի վտանգի մասին նախազգուշացնող հեռախոսազանգ ստանալու պատճառով:
 
Արտակարգ ծառայությունների աշխատակիցները ստուգում են առևտրի կենտրոնի ականպատման մասին տեղեկությունը: 
 
Աղբյուր՝ shabat.am