life.mediamall.am-ը գրում է. ՌԴ Վլադիմիր քաղաքում ավարտվել է ամենամյա գեղեցկության մրցույթը, որին մասնակցում էին Վլադիմիրում ապրող բոլոր ազգերի ներկայացուցիչները: Այս մասին գրում է rusarminfo.ru-ն։ 
 
Մրցույթին մասնակցել են 20-31տարեկան գեղեցկուհիներ, ովքեր ցուցադրել են նաև իրենց ազգային տարազները։
 
Գեղեցկության մրցույթի ժյուրիի անդամներին մասնակցիները պետք է ներկայանային նաև իրենց երկրի մշակույթին վերաբերող գիտելիքներով։
 
Այս գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Մարինե Մնացականյանը, ով հանդիսանում է Վլադիմիրի բանկերից մեկի աշխատակից։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում