«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Հայ ազգի մեջ ընդդիմադիր ճամբար չկա, պարզապես հայը ցանկանում է լավ ապրել, իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել»,-հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: 
 
«ՉԻ» - Սովորաբար այդպես ծծկեր երեխաների մասին են ասում՝ «Ի՞նչ է պետք, որ փորը կուշտ լինի, տակը չոր լինի, ժամանակին հանեն մաքուր օդի»:
 
Ծծկեր երեխային գուցե իսկապես դրանից ավելին պետք չէ, որովհետեւ գիտակցությունը դեռեւս սաղմնային վիճակում է: Բայց Գալուստ Սահակյանն ակնհայտորեն ինքն իրեն է նկարագրել ու միանգամայն իրավացի է՝ տնեցիք լավ են ապրում, իր սառնարանում լիքը ուտելիք կա, ժամանակին օդափոխվում է, գիտակցությունն էլ սաղմնային վիճակում է:
 
Ի դեպ՝ եթե որեւէ օտարերկրացի իրեն նման արտահայտություն թույլ տար, թե հայերի գիտակցությունը պայմանավորված է միայն ստամոքսով, ազգովի այդ մարդուն թուրք կհայտարարեինք (կամ՝ ադրբեջանական նավթադոլարներով գնված): Բայց ասողը գալուստ Սահակյանն է, եւ բոլորս ըմբռնումով ենք մոտենում: Ու միայն մի խնդրանք ունեն՝ որ տնեցիք նորմալ կերակրեն ու ժամանակին հանեն զբոսանքի»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում