Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում, բախվել են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Խուրշուդյանի վարած Mitsubishi մակնիշի ՊԲ 6 Մ 900 համարանիշի և Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հենրիկ Մինասյանի վարած Opel Astra մակնիշի 35 ԼG 669 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը։  
 
Ռազմական Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
 
Mitsubishi-ն հաշվառված է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հաշվեկշռում։
 
Opel-ը անդունդը չի գահավիժել՝ շնորհիվ ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշների։