Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Sona Rubenyan 
 
«Հիվանդ եմ թարախային անգինայով, դեղատունը հակաբորբոքային դեղ չի վաճառում, ու կոկորդի ցավը մեղմացնելու կոնֆետներ է առաջարկում ու ասում, որ իրենք ոչինչով չեն կարող օգնել, ի դեպ պոլիկլինիկան էլ 4 օր չի աշխատելու:
 
Զանգում ենք «շտապ օգնություն» ու ասում, որ կանչ գրեն, հիվանդը անգինա է, վատ է, դեղատունը դեղ չի կարող վաճառել, ասում են, որ իրենք էլ չեն կարող ոչինչով օգնել, անգինայի համար կանչ չեն գրում, բայց վատ եմ է, տաքություն, թուլություն, կոկորդի ցավի մասին էլ չեմ խոսում, հեռախոսից այն կողմ ասում են, որ իրենք ոչնչով չեն կարող օգնել, դիմենք առողջապահության նախարարություն.))))) լո՞ւրջ)))
 
Հիվանդանոց գնալն էլ դեղատոմսի համար արդեն ես եմ բացառում, որովհետև ի վիճակի չեմ, հիվանդ եմ վերջ ի վերջո ախր մյուս երկրներում տարիներով հասունացել է այս ու վերջապես առողջության ապահովագրության մշակույթը։ Ու էս պայմաններում ուզում ենք, որ կոռուպցիա չլինի մեր երկրո՞ւմ, որ դեղատան առջև դեղատոմս վաճառողներ չլինե՞ն։ Բա մեռնե՞նք։ Կասեցնել՝ կասեցնել, մինչև վերջ կասեցնեիք՝ ապրեինք»։
 
Հայաստանի բոլոր դեղատներում մարտի 1–ից հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակ դեղերը կվաճառվեն միմիայն դեղատոմսով: