ԱՆԱՆՈՒՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸԼոս Անջելեսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացված 20-րդ հեռուստամարաթոնում երկու անանուն բարերար կային։ Հենց այդպես էլ գրված էր․
 
Անանուն բարերար /ԱՄՆ/- 2.500.000 ԱՄՆ դոլար
 
Անանուն բարերար /ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար
 
Բարձրագույն բարերարությունն անանուն բարերարությունն է. դա մարդու զրույցն է Աստծո հետ: Մեզանում ընդունված է հրապարակային բարերարությունը, որն իր մեջ պարունակում է ակնկալիքի տարրեր: Երկրին անանուն օգնելու դեպքում մարդը կստանա բավարարվածության անասելի արդյունք։ Ամեն մարդ այդպիսի քայլի գնալ չի կարող․ դա հոգևոր բյուրեղացում է պահանջում։ Իսկ հակառակի դեպքում, երբ աշխարհով մեկ են անում, կարող է բավարարվել միայն նրա փառասիրությունը։
 
Բարի գործ անող մարդուն նույնպես կրթվել է պետք։ Օգնելու մի ձև կա, բայց հազար միջոց։
 
Բարերարությունը մտածողություն է, իսկ մեզ մոտ գործունեություն է, ծավալվելու տեսակ․․․ Ով ինչքան տվեց, ով ինչու չտվեց․․․
 
Հասմիկ Բաբաջանյան