Սցենարիստ, դերասանուհի, հեռուստաեթերից հայտնի Դիանա Գրիգորյանին մարտի 8-ին ընդառաջ Սերժ Սարգսյանը պարգեւատրել էր «Մովսես Խորենացու» անվան մեդալով։ Այս հանգամանքը սուր քննադատության արժանացավ հանրության կողմից, ստեղծվեցին ծաղրական մեմեր, գրառումներ կատարվեցին։ Այսօր արդեն Դիանա Գրիգորյանը անդրադարձել է քննադատություններին՝ նախ եւ առաջ շնորհավորելով կանանց միջազգային տոնը ։
 
«Ուզում եմ շնորհակալ լինել բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատեցին տարիներիս աշխատանքը, շնորհակալ եմ բարձր գնահատանքի համար: Շնորհակալ եմ ընկերներիս, բարի կամեցողներիս, որոնք սրտաբուխ շնորհավորանքներով շարունակում եմ ինձ պարգևատրել, որովհետև նրանցից յուրաքանչյուրի բարի ու անկեղծ խոսքն ինձ համար անգին պարգև է:
 
Իսկ«Char u naxanz» մարդկանց կասեմ հետևյալը․ մոռացել եք անգամ, որ այսօր տոն է, որ այսօր պիտի ՁԵր մայրերին, քույրերին և կանանց տաք բարություն, ջերմ խոսքեր, փոխարենը Ձեր ներսի մաղձը շպրտում եք մի մարդու վրա , ով նույնպես կին է, մայր և դուստր: Եթե իմանամ , որ Ձեր մեջ կուտակված թույնն, ինձ վրա թափելով կօգնի ՁԵզ ՁԵր շրջապատի կանանց մի քիչ ավել երջանկացնել և ուշադրությանարժանացնել, պատրաստ եմ ինձ վրա կրել Ձեր «ագրեսիան»։