Մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 LQ 030 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Ավշար գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշի սյանը և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։