ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին ժամը 19:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մարտի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 12-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-14-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
 
Մարտի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Սոթք-Քարվաճառ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: