Ալեքսանդր Ռարի խոսքով՝ Հայաստանում առկա քաղաքական խնդիրները միայն Հայաստանում չեն, նմանատիպ խնդիրները հատուկ են հետխորհրդային երկրներին:
«Հետխորհրդային երկրներում քաղաքական համակարգ չկա: Ամեն ինչ կառուցված է անձերի, կլանների վրա, և գուցե լավ է, որ Հայաստանը փորձեց և շարունակում է ջանքեր գործադրել խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու համար: Արևմուտքի տեսանկյունից խորհրդարանական կառավարումն ավելի ժողովրդավար է: Ամեն ինչ բարդ է: Ժողովրդի մենթալիտետը, քաղաքացիական հասարակության չկայացվածությունը վկայում են այն մասին, որ հետխորհրդային երկրները դեռ անելիք ունեն՝ քաղաքական մշակույթի ձևավորման համար»,- ասաց Ալեքսանդր Ռարը: