ՄԵՆՔ, ՈՐ ՔԱՐԻ ՎՐԱ ԱՐԾԻՎ ԷԻՆՔ ՔԱՆԴԱԿՈՒՄ, ԴՈՒՔ ՀԻՏԼԵՐԻ ՀԵՏ Ո՞ՒՐ ԷԻՔ, ՀԱՅՎԱՆՆԵՐ․․․
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական օրգանը հանդիսացող ««Звезда» հեռուստաալիքի նոյեմբերի 19-ի եթերում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան անդրադարձել է Հայաստանին և Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Հայաստան- ԵՄ գործընկերության համաձայնագրի ստորագրման ֆոնի վրա, որը նախատեսված է նոյեմբերի 24-ին, ընհանրացրել է Նժդեհին, ֆաշիզմը և ՀՀԿ-ն։
 
 
Zohrap Yeganyan
 
Ռուսական «Զվեզդա» հեռուսատաալիքը բառիս բուն իմաստով վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս ոչ միայն մեր ազգային հերոս Գարեգին Նժդեհի, այլ իշխող կուսակցության հասցեին։ Մեր մեջ մենք կարող ենք քննադատել ցանկացած կուսակցության, բայց այլ բան է, երբ պետական միջոցներով պահվող ՌԴ ՊՆ ի պաշտոնական ալիքը ծաղրում է հայկական կուսակցությանը, այս ամենը ուղղակիորեն կապվեց Հայաստան-ԵՄ համաձայանգրի նախագծի հետ։ Ռուսական հեռուստաընկերության պահվածքն իսկապես տհաճ է, դրան ի պատասխան, օրինակ, մեր հեռուստաալիքներից մեկը շատ հանգիստ կարող է խոսել ռուսական պատմության սև, անմարդկային էջերի մասին, որոնք թույլ են տրվել մեր ազգի հանդեպ։ Անկեղծ ասած՝ ռուսական որոշ հաղորդումներ դիտելուց հետո հիշում եմ վերջերս շատ տարածված մի արտահայտություն «весь мир это один большой антироссийский проект»։ Տղեք ծիծաղելի է, այսպես երկար ճանապարհ չեք անցնի, առավել ևս, երբ կպնում եք մի ժողովրդի ազգային հերոսի, ով ոչ թե հակառուս էր, այլ ուղղակի հայակենտրոն էր։ Մենք էլ կարող ենք հերսների վրայով անցնել, բայց չափը լավ բան է։
 
Նժդեհին տեռորիստ համարող մարդը պետականությունից ոչինչ հասկանալ չի կարող։
 
Gohar Baldryan
 
Ռուսը սիրում է տրորել նրանց, ով կամավոր մտնում է նրա կրնկի տակ: Անվերապահորեն ռուս. կայսրությունը մեր փրկիչը համարելը մահացու է մեզ համար:
 
Spartak Seyranyan
 
Ինձ շատ չի մտահոգում ( չեմ ասում` ընդհանրապես չի մտահոգում ), թե որևէ օտար հեռուստաալիք ինչ գնահատականներ ու կարծիքներ ունի մեր մասին: Տեղեկատվական հնարքների, միտումնավոր ապատեղեկության “գործիքների” ու դրանց օգտագործման նպատակների մասին կարելի է ժամերով խոսել, քննարկել ու հասկանալ դիմացինի ուզածը: Ինձ շատ մտահոգում է, թե ինչ հաճույքով է այդ ամենը տիրաժավորվում մեզանում, ինչ անթաքույց հրճվանքով է այդ հնարքին տրվում մեր ներսի օտարը:
 
Khach Yeghiazaryan
 
Վատ բեմադրված ներկայացում է,, տպավորություն են ստեղծում, իբր թե Մոսկվային ձեռք չի տալիս որ Հայաստանը Եվրոմիության հետ պայմանագիր ստորագրի, իրականում Մոսկվայում ուզում են կապերը վերականգնել Եվրոպայի հետ ու դա լինելու է Հայաստանի միջոցով,, ստորագրելուց հետո սպասեք Բելառուսի ու Ղազախստանի նախագահների բողոք վայնասուններին։
 
Davit Davtyan
 
Աչքիս Ռուսաստանում ոմանք Դոնբասը Արցախի հետ են շփոթում կամ էլ հանրապետականը հայ ժողովրդի հետ:
 
Карен Матосян
 
Նժդեհի արձանից մի պետք է մի հատ էլ սարքել ու ավելի մեծ, տեղադրել ռուսական դեսպանատան դեմը։
 
Mushegh Yekmalyan
 
Բա ուր են հանրապետական բազեներն ու փուչիկները.... թե երկրից դուրս բոլորը դառնում են նապաստակ:
 
Eduard Ayvazyan
 
Երեւի կրկին հրաժարվեն ստորագրել...
 
Kima Yeghiazaryan
 
ՀՀԿ-ում ,,Ավագը մտածում ա,, վիճակը ոնց որ ավարտվեց: Բայց ավելի լավ կլիներ, որ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը չմեկնաբաներ ,,Զվեզդայի,, հրապարակումը: Ասածը մոտավորապես այսպիսին է՝ դա անտեսանելի կամ չար ուժերի արածն էր ու կապ չունի ՌԴ իշխանության հետ: Ըստ Ֆարմանյանի, շատ հնարավոր է Ադրբեջանի ինչ-որ վարչության պետ նման բան պատվիրած լինի:
 
Այսինքն՝ ռուսական պետական ալիքին կարող է ամեն մեկը վճարել ու պատվիրել ռեպորտաժ իր հակառակորդի դեմ: Ավելի ծիծաղելի բան հնարավոր չէր լսել: Իսկ ընդհանրապես, ասեմ՝ ինձ ,,Զվեզդայի,, արածը զայրացրեց միայն մի պատճառով: Քիչ է մնում ՀՀԿ-ին սրբացնեք...
 
Դավիթ Գյուլզադյան
 
Այսպես՝ 1) Ֆաշիստական երկիրը՝ իր ֆաշիստական բանակի պաշտոնական թողարկմամբ, ֆաշիստ է հորջորջում մեր ազգային հերոսին։ 2) ՀՀԿ-ն, պարզվում է, մեր ազգային հերոսի գաղափարակիցն է։ Ո՜ւր էր թե... 3) Օր առաջ պիտի ազատվենք այս սառուցյալ հոգով գոռեխամկներից։
 
Styopa Safaryan
 
Մենք որ հին դարերում ամեն քարի վրա արծիվ էինք քանդակում, դուք Հիտլերի հետ ո՞ւր էիք այ հայվաններ:
 
Նույնիսկ հումոր են անում՝
 
Misha Tonoyan
 
Մենք որ Ֆաշիստ էինք Հիտլերն ո՞ւր էր:
 
Հասմիկ Բաբաջանյան