shamshyan.com-ը փետրվարի 25-ին տեղեկություն էր հրապարակել Լոռու մարզում տեղի ունեցած առեղծվածային դեպքի վերաբերյալ, երբ հրդեհ էր բռնկվել Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 10 տանը:
 
Նշված տունը պատկանել է Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 2-րդ թաղամասի բնակիչ, 83-ամյա Վարշամ Դավիթավյանին:
 
Երեկ՝ մարտի 8-ին,  նշված տունը հրկիզելու կասկածանքով բացատրական աշխատանքների շնորհիվ Ոստիկանության Թումանյանի բաժին է մեղայականով ներկայացել Ալավերդի քաղաքի բնակչուհի, 29-ամյա Արփինե Ա.-ն:
 
Վերջինս հայտնել է, որ Հ. Ասլանյանի կողմից վերոհիշյալ բնակարանից կատարված գողության հետքերը ոչնչացնելու նպատակով փետրվարի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում, օգտվելով բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, ինքը մուտք է գործել Վ. Դավիթավյանին պատկանող առանձնատուն և իր հետ նախօրոք բերված պլաստմասե տարայով լցված բենզինը լցել է տան ներսում իրերի վրա և լուցկիով հրկիզել:
 
Արփինե Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
 
Իրավապահներն ունեն նաև կասկածներ, որ գողությունը կատարվել է փետրվարի 27-ին Ալավերդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Հ. Ա.-ի կողմից: