Երեկ՝ մարտի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակակետի (Փարաքարի «գաի պոստ»-ի) մոտ, 30-ամյա Արմեն Գուլոյանը իր վարած BMW մակնիշի 34 UA 740 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Լիլի Ղուկասյանին։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը հատել էր հետիոտնի համար չնախատեսված տեղով, շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։