shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 8-ին, Սիսիանի հոգևոր հովիվ, 29-ամյա Վարդան Զեյնալյանը դիմել է Ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 00:00-09:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու դռան շրջանակը և ներս են մտել եկեղեցի ու մոմակալի վրա վառել եկեղեցում առկա մեկ կապ՝ թվով 300 հատ մոմ:
 
Եղեկեցի են մեկնել Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ, ում հոգևոր հովիվը հայտնել է, որ 1 մոմն արժե 60 դրամ ու կարծիք է հայտնել, որ այդ ամենը գույքի դիտավորությամբ ոչնչացում է: