Tert.am Life–ը գրում է. «Կարգին փրոդաքշընը» շուտով կներկայացնի նոր ֆիլմ` «Ֆիլմ ֆիլմի մասին», որը կներկայացնի նրանց ներկայացրած ֆիլմերի ստեղծման պատմությունը։ Tert.am Life–ի հետ զրույցում Հայկ Մարությանն ասաց, որ իրենց թիմը ներկայացրել է արդեն 5 ֆիլմ։
 
«Այս ֆիլմը պատմելու է ոչ միայն «Սուպեր մամայի», այլև մեր մյուս ֆիլմերի ստեղծման պատմությունը։ «Ֆիլմ ֆիլմի մասին» ներկայացնելու գաղափար վաղուց ունեինք։ Դա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, սակայն ժամանակը չէր ներում իրականացնել այն։ Որոշեցինք ամբողջացնել և մեր բոլոր ֆիլմերի մասին պատմող ֆիլմ ներկայացնել»,– ասաց Հայկը։
 
Դերասանից հետաքրքրվեցինք, ի վերջո, ի՞նչ չափի վնաս կրեց «Սուպեր մամա 2»–ը տարեսկզբին ապօրինաբար համացանցում հայտնվելու արդյունքում, ի՞նչ արդյունքներ ունեն կինոթատրոնից։ «Բնականաբար, վնասը մեծ էր։ 1-2 օրում 2 մլն մարդ էր դիտել ֆիլմը։ Շատ մարդիկ կարող էին  կինոթատրոնում դիտել այն»,– ասաց Հայկն ու հավելեց, որ ներկայացվող ֆիլմում կխոսվի նաև այդ վնասի ազդեցության մասին։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում